Արամ Ա-ն Աթենքում հանդիպել է քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի հետ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 4-ին Աթենքում հանդիպումներ է ունեցել միջկրոնական համագումարի մասնակից քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի և Սաուդյան Արաբիայի պետության ներկայացուցչի հետ: Ինչպես տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսությունից, Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Հունաստանի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանի, ազգային վարչության և թեմի ներսում գործող թեմական կառույցների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջկրոնական, Միջին Արևելքի ներկա կացության, ինչպես նաև հունահայոց թեմի կապված հարցեր ու ծրագրեր:
Համագումարի աշխատանքներին զուգահեռ, Արամ Ա կաթողիկոսը նաև հարցազրույցներ է ունեցել հունական, հայկական ու միջազգային թերթերի և լրատվական գործակալության ներկայացուցիչների հետ: Հարցազրույցներում առավելապես ընդգրկվել են Միջին Արևելքի ու իսլամ ծայրահեղականության և կրոնների գործակցության հետ կապված հարցեր: