211652_close_icon
views-count3214 դիտում article-date 15:24 06-09-2015

Արգենտինացին 6 տարի փակի տակ է պահել կնոջն ու որդուն

Արգենտինայի դատարանը մեղադրանք է առաջադրել 66-ամյա Էդգարդո Օբեդոյին՝ կնոջն ու որդուն տարիներ շարունակ փակի տակ պահելու համար: Նրա տանը խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են երկաթյա դռնով առանձնացված սենյակ եւ շների կերամաններ: Իրավապահների տվյալներով՝ այդ սենյակում արգենտինացին 6 տարի պահել է կնոջն ու չափահաս որդուն: Կինը հոգեկան խնդիրներ ունի, իսկ 32-ամյա որդին գրեթե չի կարողանում խոսել:

Նմանատիպ նյութեր