211652_close_icon
views-count6885 դիտում article-date 23:04 13-08-2018

Վրաստանում տղամարդ է ձերբակալվել, ով փակի տակ է պահել իր 8 երեխաներին

Վրաստանում տղամարդ է ձերբակալվել, ով փակի տակ էր պահում իր 8 երեխաներին: Այս մասին հայտնում է [url=http://www.apsny.ge/2018/soc/1534189246.php]apsny.ge[/url]-ն՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Սվանեթիի բնակիչ Ամիրան Դևնոզաշվիլին փակի տակ էր պահում իր 3 որդիներին և 5 դուստրերին՝ հիմնավորելով իր որոշումն այն հանգամանքով, որ հասարակության մեջ նրանք միայն վատը կսովորեն: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (անձի գործողությունների ազատության ապօրինի սահմանափակում, այսինքն՝ նրա ֆիզիկական կամ մտավոր պարտադրում՝ գործողությունների կատարելու կամ չկատարելու նպատակով, որոնց իրականացումը կամ որոնցից ձեռնպահ մնալը նրա իրավունքն է):

Նմանատիպ նյութեր