Սաուդյան Արաբիայի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը օդային հարվածներ են հասցրել Եմենում տեղակայված ապստամբ հուսիթների դիրքերին: Զոհվել է 10 խաղաղ բնակիչ:
Սեպտեմբերի 4-ին հուսիթների հետ բախումների ժամանակ զոհվել էր կոալիցիայի 60 զինծառայող, հիմնականում՝ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Այդ երկիրը Եմեն է ուղարկել մի քանի հազար զինվորականի՝ նախկին նախագահին իշխանության վերադարձնելու նպատակով:
Հիշեցնենք՝ հուսիթները մարտին գրավել են Եմենի մեծ մասը: