Եմենի իշխանությունները նախագահ Հադիի գլխավորությամբ չեն պատրաստվում բանակցություններ վարել «Անսար Ալլահ» շիիթական շարժման զինյալների(հուսիթների) հետ:
«Չենք բանակցելու այն խմբավորումների հետ, որոնք նպատակ ունեն իրենց ուզածին հասնել զենքի միջոցով: Մենք թույլ չենք տա, որ մայրաքաղաք Եմենում նոր «Հզբոլլահ» ձեւավորվի»,-ասվում է Եմենի ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ երկրում զինված հակամարտություն է ընթանում
ապստամբ-հուսիթների, նախկին նախագահ Ալի Աբդել Սալեհին հավատարիմ զորքերի եւ վերջիններիս կողմից «վռնդված» նախագահ Հադիի ուժերի միջեւ: