211652_close_icon

ԱՄՆ-ում հայտնաբերվել է կենդանաբանական այգուց փախած հովազը

views-count1635 դիտում article-date 00:25 07-09-2015
ԱՄՆ Ինդիանապոլիս քաղաքի կենդանաբանական այգու աշխատակիցներին հաջողվել է բռնել փախած հովազին, որի պատճառով այցելուները ստիպված էին թաքնվել կենդանաբանական այգու զուգարաններում: Այդպես շարունակվել է կես ժամ: Այգում արտակարգ իրավիճակ էր հայտարարվել այն բանից հետո, երբ հովազը դուրս էր եկել իր տարածքից: Այգին արդեն վերականգնել է աշխատանքը, տուժածներ չկան:

Նմանատիպ նյութեր