3585 դիտում
11:22 07-09-2015
Հենրիխ Մխիթարյան. Անհաջողությունների պատճառներից մեկը Հայաստանում ֆուտբոլի մակարդակն է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է թիմի մրցելույթներին Եվրո-2016-ի խմբային մրցաշարում: Հիշեցնենք, որ մեր հավաքականը 6 տուրից հետո ընդամենը 1 միավորով սերբերի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
«Հայաստանի հավաքականի անհաջողությունների մի քանի օբյեկտիվ պատճառ կա, իսկ գլխավորը՝ դա Հայաստանում ֆուտբոլի մակարդակն է: Ուժեղ հավաքական ունենալու համար պետք է ունենալ հստակ կազմակերպված մանկա-պատանեկան ֆուտբոլային համակարգ:
Ցանկացած տուն պետք է ամուր հիմքի վրա կառուցել, իսկ ֆուտբոլում այդ հիմքը մանկա-պաատանեկան հատվածն է, որի մակարդակը մեր մոտ բարձր չէ:
Բացի այդ, պետք է ունենալ Հայաստանի ուժեղ առաջնությունը, որը նոր անուններ, ֆուտբոլիստներ կտար: Սակայն ներքին առաջնությունը մեր մոտ բարձր մակարդակի վրա չէ:
Ինչ վերաբերում է նրան, որ մենք հաջող հանդես եկանք Եվրո-2012-ի և 2014-ի աշխարհի առաջնության խմբային մրցաշարերում, ապա դրա պատճառներից մեկն այն էր, որ թիմի առջև խնդիր էին դրել լավ հանդես գալ: Անհաջողության դեպքում ոչ ոք խխաղացողներին չէր մեղադրի, որ խմբից դուրս չենք եկել: Երիտասարդ թիմը ոգևորվեց և ցույց տվեց, որ ունակ է հրաշքների: Չկար հոգեբանական ճնշում, որը այժմ կա:
Եվրո-2016-ի որակավորման փուլից առաջ մեր թիմի առջև կոնկրետ խնդիր էր դրված. խմբից դուրս գալ: Դա հսկայական ճնշում էր, և այժմ կարելի է ասել, որ դա նույնպես խանգարում է լիարժեք խաղալ», ասել է Մխիթարյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանի հավաքականը Երևանում ընդունում է Դանիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Նմանատիպ նյութեր
2124 դիտում
16:26 07-12-2016
ԻՊ-ի ստեղծման պատճառներից մեկը Իրաքում ԱՄՆ-ի թույլ տված սխալներն են. Օբամա
Այս բաժնից
3193 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3007 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3463 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները