211652_close_icon
views-count56453 դիտում article-date 12:04 07-09-2015

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատար վերելակը պոկվել է և 80 մետրից ընկել անդունդը. կա 2 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցից 2 միջին տարիքի տղամարդ մարմնական վնասվածքներով, հիմնականում՝ կոտրվածքներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորները նշված փողոցում կառուցվող էլիտար շենքում շինարարական աշխատանքներ կատարելիս են եղել: Շինարարական աշխատանքները կազմակերպում է «ԱՐԱՄ-ՇԻՆ» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային և տեխնիկական հսկողությունը դրված է «Հ.Ս. ՊՌՈ» ՍՊԸ-ի վրա: Շինարարության տևողությունը 36 ամիս է, իսկ այն կատարելու աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսի 1-ին: Նշված շինարարության հասցեն է՝ Դավիթ Անհաղթ փողոցի հողակտոր 14/24 և 14/27: Շենքի կառուցման ժամանակ շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել և մոտ 80 մետր գլորվելով ընկել է անդունդը: Վիրավորներից մեկին նշված հատվածից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին՝ փրկարարները: Բավականին օպերատիվ են գործել փրկարարներն ու Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադները, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վիրավորներին, որից հետո տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի մասին տեղեկացվել է արդեն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը: Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր