211652_close_icon
views-count15428 դիտում article-date 23:57 09-10-2015

Արտակարգ դեպք Երևանում. 16 հարկանի կիսակառույց շինության ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Ամիրյան փողոցում գտնվող կիսակառույց շենքի ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է կա վիրավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Բյուզանդի փողոցի թիվ 97/2 հասցեում գտնվող 16 հարկանի կիսակառույց շինության ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել: Վերելակում է գտվել 54-ամյա Հրաչ Դալմաթյանը, ով մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել են, որ տուժածը գտնվում է ծանր վիճակում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ շինարարության կապալառուն «Ռաֆ Ստեփ Շին» ՍՊԸ-ն է, պատվիրատուն «Մ.Ս.Գ. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, իսկ նախագծողը՝ «Կլասիկ Արխիտեկտուրա Դիզայն» ՍՊԸ-ն, սակայն, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, նշված ՍՊԸ-ն անցյալ տարվա դեկտեմբերից դադարեցրել է նշված շենքում շինարարական աշխատանքներ կատարել և մնում է՝ ոստիկանությունն ու ՏԿԱԻՆ-ի փորձագետները պարզեն վերելակի ընկնելու պատճառը, ինչի համար նշանակվել են արդեն փորձաքննություններ և արդյոք ով է այս պահին կատարում շինարարական աշխատանքներ: [img]/ups/images/0454207001444467168224672.jpg[/img] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր