211652_close_icon
views-count880 դիտում article-date 13:09 07-09-2015

Հետախուզվողին հայտնաբերեցին Նուբարաշենի խճուղում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Նուբարաշենի խճուղու թիվ 1 հասցեի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1996 թ. ծնված Անդրանիկ Մ.-ին, ով օգոստոսի 21-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով: Խափանման միջոցը՝ կալանք: Անդրանիկ Մ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ոստիկանության Արարատի բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր