211652_close_icon
views-count2430 դիտում article-date 08:53 08-09-2015

Կարեն Բեքարյանը կվերցնի մանդատը. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ՀՀ ԱԺ նախագահից գրություն է ստացել՝ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը՝ հավելելով, որ 7-օրյա ժամկետում ԿԸՀ-ն նիստ կհրավիրի՝ մանդատը ՀՀԿ համամասնական ցուցակի հերթական թեկնածուին: Ինչպես տեղեկացրել ենք՝ այդ թեկնածուն «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանն է: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ վերցնելու է ԱԺ պատգամավորի մանդատը: Մեր հարցին, թե արդյո՞ք Հանրապետական կուսակցության ղեկավարության հետ քննարկել է այդ հարցը՝ Բեքարյանը պատասխանեց. «Դեռ ոչ: Արձակուրդային ռեժիմում եմ եղել, նոր եմ անցնում աշխատանքի եւ դեռ նոր-նոր էդ հարցերի շուրջ պետք է քննարկում լինի: Դեռ ինքս ինձ համար նոր-նոր եմ վերաբաշխում թե կազմակերպչական որոշ խնդիրներ, թե աշխատանքային ծանրաբեռնման որոշ հարցեր: Էդ խնդիրների մեջ եմ, բայց կարծում եմ, որ այո, գնալու եմ (խորհրդարան-խմբ.)»»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր