211652_close_icon
views-count24420 դիտում article-date 09:11 08-09-2015

Արթուր Ալեքսանյանը` աշխարհի կրկնակի չեմպիոն. տեսանյութ

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացավ հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին խաղային օրը, որը Հայաստանի համար մեծ հաջողություն ունեցավ: Հայաստանը ներկայացնող 3 ըմբիշներից 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանին հաջողեց պայքարել ոսկե մեդալի համար: Առաջին փուլում նա հեշտությամբ հաղթեց ճապոնացի Յոնեհիրային, իսկ 1/8-րդ փուլում 4:0 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մարտին Համլետ Նիլսենի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նույնպես հեշտությամբ պարտության մատնեց ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին: Կիսաեզրափակչում ճերմակ արջի զորությանը չդիմացավ ռումինացի Ալին Ալեքսուս Չիուրարիուն: Իսկ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց իր միակ լուրջ մրցակցին՝ իրանցի Խասեմ Գոլամրեզա Ռեզաին: Նրանց հակամարտությունում ոչ-ոքի էր. Լոնդոնի օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր իրանցի ըմբիշը, իսկ Տաշքենդում կայացած անցած տարվա աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 3:1 հաշվով առավելության էր հասել Ալեքսանյանը: Այնպես որ՝ բոլոր առումներով հավասարազոր ըմբիշների գերհզոր հակամարտություն էր սպասվում: Սակայն Ալեքսանյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց և հաղթելով 3:0 հաշվով, հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն: 1/16 Արթուր Ալեքսանյան-Յաշուիրո Յոնեհիրա՝ 8:0 1/8 Արթուր Ալեքսանյան-Մարտին Համլետ Նիլսեն՝ 4:0 1/4 Արթուր Ալեքսանյան-Դմիտրի Տիմչենկո՝ 10:1 1/2 Արթուր Ալեքսանյան- Ալին Ալեքսուս Չիուրարիու` 9:0 Բրոնզե մեդալ. Դմիտրի Տիմչենկո-Ալին Ալեքսուս Չիուրարիու`4:2 Իսլամ Մագոմեդով (Ռուսաստան)-Էլիս Գուրի (Բուլղարիա)՝6:2 [b]Եզրափակիչ` Արթուր Ալեքսանյան-Ղաեմ Գոլամրեզա Ռեզաի՝ 3:0 [/b] Հրաշալի գոտեմարտեր անցկացրեց նաև Բաքվի խաղերի արծաթե մեդալակիր, 66 կգ Միհրան Հարությունյանը, որը կարող էր բրոնզե մեդալ շահել, եթե չլիներ մրցավարների բացահայտ կողմնակալությունը: Որակավորում Միհրան Հարությունյան-Ջեֆրին Սամբոլա (Հոնդուրաս)՝ 9:0 1/16 Միհրան Հարությունյան-Մատիաս Վլադիմիրոս (Հունաստան)՝ 9:0 1/8 Միհրան Հարությունյան- Թոմաշ Լորենց (Հունգարիա)` 4:1 1/4 Միհրան Հարությունյան-Շմագի Բոլկվաձե (Վրաստան)` 10:1 1/2 Հանսյու Ռյու (Կորեա)- Միհրան Հարությունյան՝ 4:4 Բրոնզե մեդալ՝ Դմիտրի Սուրկով-Միհրան Հարությունյան՝ 6:2, Դավոր Ստեպանեկ (Սերբիա)-Տարեկ Ազիզ Բենաիզա Ալժի` 4:0 Եզրափակիչ` Ֆրանկ Ստայբլեր (Գերմանիա)-Հանսյու Ռյու (Կորեա)՝ 4:1 Շատ բարդ մեկնարկ ստացվեց անցյալ տարվա 75 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար: Նա հենց մեկնարկում պարտվեց իր հիմնական մրցակիցին՝ ռուսաստանցի Ռոման Վլասովին: Սակայն քանի որ Վլասովը հասավ եզրափակիչ, Արսենը հնարավորություն ստացավ մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին: Առաջին երկուսում նա համոզիչ հաղթանակներ տարավ, սակայն պարտվեց այս առաջնության հայտնություն, Ղազախստանը ներկայացնող Դորշան Կարտիկովին: Որակավորման փուլ՝ Ռոման Վլասով-Արսեն Ջուլֆալակյան՝ 6:0 Սփոփիչ գոտեմարտեր Արսեն Ջուլֆալակյան-Պետեր Նովակ (Չեխիա)`8:0 Արսեն Ջուլֆալակյան-Պետեր Բաչի (Հունգարիա)` 7:4 Դոշժան Կարտիկով-Արսեն Ջուլֆալակյան՝ 5:2 Բրոնզե մեդալ՝ Դոշժան Կարտիկով-Էլվին Մուրսալիև՝ 1:0, Անդրյու Թոմաս Բիսեկ-Սաեդ Մորադ Աբդվալի՝ 2:0 Եզրափակիչ` Ռոման Վլասով-Մարկ Մադսեն (Դանիա)` 6:0
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր