41857 դիտում
10:36 08-09-2015
«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են կին վարորդների ավտոմեքենաները. կա վիրավոր. վարորդներից մեկը կոտրել է մյուսի ավտոմեքենայի ապակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ, 31-ամյա Գայանե Գալոյանի վարած Mercedes A 200 մակնիշի 34 TZ 812 համարանիշի և 22-ամյա Լուիզա Ներսեսյանի վարած Opel Corsa մակնիշի 34 LR 497 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 46-ամյա Գայանե Ներսեսյանը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
[color=#EF2929]Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ բախումից հետո Opel-ի վարորդ Լ. Ներսեսյանը կատաղած վիճակում դուրս է եկել ավտոմեքենայից, բռունցքով հարվածելով կոտրել է վթարված Mercedes-ի հետնամասի ապակին և դրսևորել աղջկան ոչ հարիր պահվածք:[/color]
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Opel-ի վարորդ Լ. Ներսեսյանը աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակում, կոչումով ոստիկանության սերժանտ է, իսկ վիրավոր Գ. Ներսեսյանը նրա հորաքույրն է, ով աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում՝ որպես բուժակ, կոչումով ոստիկանության ենթասպա է:
[/color]
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+