211652_close_icon
views-count3842 դիտում article-date 19:39 08-09-2015

Վարդանը, թաքցնելով իր ամուսնացած լինելու հանգամանքը, մեկ այլ կնոջ է ամուսնության առաջարկ արել եւ նրանից գումարներ կորզել

43-ամյա Վարդան Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, լինելով ամուսնացած, ծանոթացել է Ա. Տառոյանի հետ՝ իբրև ամուսնանալու նպատակով: Ընթացքում պարտքերը մարելու պատրվակով Ա. Տառոյանից և Վ. Տառոյանից մաս-մաս պահանջել և համապատասխանաբար ստացել է 250.000 և 200.000 ՀՀ դրամ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի178 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր