1441 դիտում
17:51 08-09-2015
Մշակվում են կարևոր փաստաթղթեր՝ հայ-հնդկական համագործակցության
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի կրթական համագործակցությանն առնչվող երեք փաստաթղթեր, որոնք մշակվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից:
Հաշվի առնելով հայ-հնդկական կրթական կապերի շարունակական ամրապնդումը՝ նախարարությունը մշակել է ավարտական փաստաթղթերի ու կրթական աստիճանների փոխճանաչման հանաձայնագրի նախագիծը և հայ-հնդկական կրթական համագործակցության նոր ծրագիրը: ՀՀ ԿԳ նախարարն ու դեսպանը քննարկել են նաև բարձրագույն բժշկական կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանչման համաձայնագրի մշակմանն առնչվող մի շարք հարցեր:
Հնդկաստանի դեսպանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին է փոխանցել նոյեմբերին Դելլիում կայանալիք կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին մասնակցելու հրավեր:
Նմանատիպ նյութեր
1591 դիտում
12:08 11-10-2021
Ներկայումս մշակվում են մի շարք նախագծեր ու ռազմավարական փաստաթղթեր. Սոցապ նախարարը՝ Ղազախստանի դեսպանին
1479 դիտում
22:32 28-02-2017
Պաշտպանության նախարարությունում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության զարգացման հեռանկարները