1403 դիտում
19:50 08-09-2015
Ներդրվելու է կենդանիների համարակալման համակարգ
Հանրապետությունում կենդանիների համարակալման հարցը քննարկելու նպատակով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 8-ին ընդունեց Շվեյցարական համագործակցության գրասենյակի փորձագետ Ռոնալդ Ռուիսին:
Ծառայության պետը ներկայացրեց, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսական կենդանիների համարակալում, հաշվառում և նույնականացում՝ ականջներին կոդավորված տեղեկություն պարունակող հատուկ պիտակների ամրացման միջոցով, ինչը հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել կենդանիների տեղաշարժը և առավել արդյունավետ՝ հիվանդությունների հսկողությունն ու հակաանասնահամաճարակային միջոցառումները՝ միաժամանակ ստեղծելով տվյալների ամբողջական բազա:
Հաշվի առնելով, որ հանրապետությունում առաջին անգամ է իրականացվելու համարակալման լայնածավալ գործընթաց՝ հանդիպման ընթացքում Ծառայության պետը կարևորեց միջազգային փորձն ու համագործակցությունը փորձագետների և մասնագիտական կառույցների հետ, ինչը հնարավորություն կընձեռի, նկատի ունենալով նաև Հայաստանի Հանրապետության առանաձնահատկությունները, ծրագիրն իրականացնել հաջողությամբ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ով տեղեկացրեց, որ նախկինում Վայոց Ձորի մարզում իրականացվել է կենդանիների համարակալման պիլոտային ծրագիր՝ ընդգրկելով շուրջ 23 հազար խոշոր եղջերավոր կենդանիներ, ինչի շնորհիվ այսօր արդեն հնարավոր է խուսափել համարակալման գործընթացում հնարավոր խոչընդոտներից ու թերություններից:
Փորձագետ Ռոնալդ Ռուիսը, կիսվելով այս ոլորտում իր ունեցած փորձով, կարևոր նախապայման համարեց գործընթացում ֆերմերների ներգրավվածությունն ու մասնագետների համապատասխան վերապատրաստում անցնելու հարցը:
Շվեյցարացի փորձագետը համակարգը ներդնելու հարցում աջակցելու իր պատրաստակամությունը հայտնեց: Հանդիպման ավարտին պայմանավորվածություններ ձեռքբերվեցին հետագա համագործակցության ուղիների վերաբեյալ:
Ծառայությունը շարունակում է աշխատանքները դոնոր կառույցների ներգրավման և կենդանիների համարակալման ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1518 դիտում
17:51 07-06-2017
Ավստրիացի փորձագետի հետ քննարկվել են կենդանիների համարակալման ծրագրի նախապատրաստական աշխատանքները
4914 դիտում
22:22 07-12-2017
Ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագիրը
2639 դիտում
15:36 20-02-2018
Փորձի փոխանակում՝ ուղղված կենդանիների համարակալման համակարգի ներդրմանը
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»