1189 դիտում
10:17 09-09-2015
Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով սեպտեմբերի 9-10-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։
Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։
Այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House):
Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն
Նմանատիպ նյութեր
1162 դիտում
19:48 12-11-2023
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն
820 դիտում
16:55 03-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Թագավորություն
2498 դիտում
15:17 27-10-2015
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Թագավորություն
Այս բաժնից
658 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին