211652_close_icon
views-count1399 դիտում article-date 09:33 10-09-2015

ԱՄՆ Կոնգրեսը հետաձգել է Իրանի հետ ատոմի գործարքը չեղարկող բանաձևի քվեարկությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ղեկավարությունը որոշել է հետաձգել բանավեճերը և բանաձևի քվեարկությունը, որը մերժում է Իրանի հետ միջուկային գործարքը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին: Ներկա պահին նրանց չի հաջողվում հավաքել անհրաժեշտ ձայները, որպեսզի հաղթահարվի վետոն, որը նախագահ Բարաք Օբաման կարող է դնել բանաձևի վրա: Դրա հետ կապված՝ հանրապետականները որոշել են ևս 3 փաստաթուղթ պատրաստել՝ ուղղված իրանական ատոմի գործարքը խզելու դեմ:

Նմանատիպ նյութեր