211652_close_icon
views-count2260 դիտում article-date 16:34 02-05-2017

ԱՄՆ-ում հետաձգել են ռուսական պատժամիջոցների հարցով քվեարկությունը

ԱՄՆ-ի Սենատի՝ միջազգային գործերով հանձնաժողովը հետաձգել է Ռուսաստանի դեմ անորոշ ժամանակով պատժամիջոցներ սահմանելու հարցով քվեարկությունը, հաղորդում է Deutche Welle-ը՝ հղում անելով հանձնաժողովի ղեկավար բոբ Քորքերին։ Գործակալությունը նշում է, որ խորհրդարանականները որոշել են սպասել ԱՄՆ-ի գործերին Կրեմլի միջամտության հարցով հետաքննության արդյունքներին։ «Մենք մանրակրկիտ լսումներ ու հետաքննություն ենք անցկացնում։ Մի՞թե խելամիտ չէ փաստերին սպասելը, իսկ հետո համապատասխան միջոցառումներ ձեռնարկել»,-ասել է նա։ Նշենք, որ նախօրեին Reuters գործակալությունը հայտնեց, որ Եվրամիությունը ծրագրում է երկարաձգել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, որոնք ավարտվում են հուլիսի վերջին։

Նմանատիպ նյութեր