211652_close_icon
views-count1897 դիտում article-date 23:46 10-09-2015

Կալիֆոռնիայում թույլատրվել է էֆթանազիան

Կալիֆոռնիան կդառնա վեցերորդ ամերիկյան նահանգը, որտեղ թույլատրվում է էֆթանազիան: Այս մասին հայտնում է Gazeta-ն: Օրինագծի նախաձեռնողներից Բիլ Մոնինգը նշել է, որ կյանքի և մահվան միջև ընտրության իրավունքը թույլ կտա մարդկանց որոշել` ինչպիսին են լինելու նրանց կյանքի վերջին օրերը: Համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 43 սենատոր, դեմ՝ 34: Բացի Կալիֆոռնիայից, ԱՄՆ-ում էֆթանազիան՝ անբուժելի հիվանդին ցավերից ազատելու համար սպանելը, թույլատրվում է Մոնտանա, Նյու Մեքսիկո, Օրեգոն, Վերմոնտ և Վաշինգթոն նահանգներում:

Նմանատիպ նյութեր