211652_close_icon
views-count2037 դիտում article-date 13:03 11-09-2015

ԱՄՆ-ում հնագույն ծովային կարիճի մնացորդներ են պեղվել

ԱՄՆ Այովա նահանգում հնագետները հայտնաբերել են ծովային կարիճի լավ պահպանված մնացորդներ: Հատկանշական են վերջույթները, որոնց միջոցով ծովային կարիճը լողացել է, փորել ծովի հատակի գրունտը: Հայտնաբերված նոր տեսակը ստացել է Pentecopterus decorahensis անունը: Կարիճի այդ հնագույն տեսակը գիշատիչ է եղել, բայց նրա մասին գիտնականներին շատ բան դեռեւս հայտնի չէ: Ծովային կարիճները գոյություն են ունեցել 510−248 միլիոն տարի առաջ եւ մինչեւ երկու մետր երկարություն ունեցել: Աստիճանաբար սկսել են բնակվել ցամաքում՝ էվոլյուցիայի ընթացքում հասնելով 20 սմ-ի:

Նմանատիպ նյութեր