211652_close_icon
views-count20272 դիտում article-date 16:32 11-09-2015

Երևանում դեպարտամենտի պետը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական գործը հարուցվել է այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 08:20-ի սահմաններում Երևան քաղաքի Հրաչյա Քոչարի փողոցի բնակիչ, 30-ամյա Մանուկ Պետրոսյանը Նարդոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում, վարելով Lexus մակնիշի 70 OD 011 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ռոստոմի փողոցի բնակիչ, 77-ամյա Օֆիկ Ղազանչյանին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Պետրոսյանն աշխատում է «Քարդագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ դեպարտամենտի պետ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր