35523 դիտում
09:19 02-01-2024
Երևանում Saturn Aura ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է․ ժամանել են ՊԾ Երևանի գնդի հրամանատարն ու ՃՏՊ քննության բաժնի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած Saturn Aura մակնիշի ավտոմեքենայով Խուդյակովի փողոցի 69/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 83-ամյա Վլադիկ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակին 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1945 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)