211652_close_icon
views-count5233 դիտում article-date 20:18 27-06-2015

Ցուցարարները չեն պատրաստվում լքել Բաղրամյան պողոտան. նրանք չեղարկում են պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բաղրամյան պողոտայում ցույցի համակարգողները քիչ առաջ հայտարարեցին, որ իրենք էլեկտրաէներգիայի թանկացման չեղարկում են պահանջում եւ պայքարը շարունակելու մինչեւ իրենց պահանջը բավարարվի: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, տարածքում է նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում եւս հայտնեցին, որ ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ: «Ես կարծում եմ` ցուցարարներն իրենց օրենքի սահմաններում կպահեն»,- արձագանքեց ոստիկանապետը: Դիտարկմանը` թե դա նշանակո՞ւմ է, որ ցրելու են ցույցը, ոստիկանապետը պատասխանեց. «Կարծում եմ` իրար մեջ կխոսեն, կհասկանան: Ինչ վերաբերում է նպատակին, եթե իրենց նպատակը ազնվի էր` կհեռանան, իսկ եթե այլ էր` հետո կխոսենք»: Ինչպես քիչ առաջ հայտարարեցին ցույցի համակարգողները` իրենք քիչ հետո իրենց տեսակետները կներկայացնեն եւ քաղաքացիներն իրենք կորոշեն ինչպես վարվել: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոուբիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։ Լուսանկարները` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր