211652_close_icon
views-count2675 դիտում article-date 07:54 12-09-2015

Սերժ Սարգսյանը նախնական որոշել է. Սահմանադրական հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս ՀՀԿ ղեկավար կազմին տեղեկացրել է, որ նախնական քաղաքական որոշում է կայացրել, ըստ որի՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հանրաքվեի դրվի դեկտեմբերի 6-ին: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավար կազմին հանձնարարել է արդեն իսկ ամբողջ թափով ձեռնամուխ լինել սահմանադրական հանրաքվեի շտաբների կազմավորմանը: Ենթադրվում է, որ առաջիկա եկող երեքշաբթի մեկնարկող քառօրյայում կսկսվի նոր Սահմանադրության նախագծի քննարկումը: Եթե եկող շաբաթ Աժ-ն չհասցնի ավարտել նախագծի քննարկումը եւ այն քվեարկության դնել, ապա ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 5-ից 8-ը հրավիրվելիք հաջորդ քառօրյայում հնարավոր կլինի խորհրդարանում կազմակերպել փաստաթղթի քվեարկությունը: Ի դեպ, այլևս ակնհայտ է, որ ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագծին դեմ պատգամավորների թիվն առավելագույնը կլինի մեկ տասնյակի սահմաններում»:

Նմանատիպ նյութեր