211652_close_icon
views-count1910 դիտում article-date 22:59 14-09-2015

«Թուրքական հոսք» գազատարի 1-ին ճյուղի շահագործումը հետաձգվել է

Անորոշ ժամանակով հետաձգվել է «Թուրքական հոսք« գազատարի 1-ին ճյուղի շահագործումը: Ինչպես նշել է «Գազպրոմ»-ի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը, այն չի շահագործվի 2016 թվականի դեկտեմբերին, ինչպես ծրագրվել էր: Սեպտեմբերի 12-ին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել էր այն մասին, որ Մոսկվան մտադիր է ստորագրել Անկարայի հետ «Թուրքական հոսք»-ի միայն 1 ճյուղի շինարարության մասին համաձայնագիր, իսկ մնացած ճյուղերի կառուցման հեռանկարները կախված են Հարավարևելյան Եվրոպայի պահանջարկից: Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ նաև այն մասին, որ դադարեցվել են նախագծի շուրջ ռուս-թուրքական բանակցությունները, քանի որ որոշ հարցերում կողմերն այդպես էլ չեն կարողացել համաձայնության գալ:

Նմանատիպ նյութեր