Քրդերը Թուրքիայում զինծառայողների տեղափոխող ավտոբուս են պայթեցրել. կան վիրավորներ
Թուրքիայի Մուշ նահանգում զինծառայողների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել: Նախնական տվյալներով՝ 12 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հոսպիտալներ:
Պայթյունից հետո ոստիկանությունը Քրդական աշխատավորական կուսակցության անդամների դեմ մեծամասշտաբ գործողություններ է սկսել նահանգում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Իգդիր նահանգում ոստիկանական ավտոմեքենայի պայթյունից 12 մարդ էր մահացել: Ահաբեկչության մեջ կասկածվում են քուրդ զինյալները: