211652_close_icon
views-count2036 դիտում article-date 13:01 18-09-2015

Իրանում 5 հանցագործներ կախաղան են բարձրացվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու գտնվող Ռաջան բանտում երեկ կախաղան է բարձրացվել 5 մարդ, հաղորդում են իրանական ԶԼՄ-ները: Ըստ տեղեկությունների՝ նրանք մահվան են դատապարտվել երկրի տարբեր շրջաններում կատարած մարդկանց սպանությունների համար: Սպասվում էր, որ մահվան դատավճիռը կկայացվի 8 հանցագործների նկատմամբ, սակայն նրանցից 3-ի մահվան դատավճիռը չեղյալ է հայտարարվել սպանվածների ծնողների խնդրանքով: Նշենք, որ Իրանը ամենաշատ բանտարկյալների թվով աշխարհի 10 երկրների շարքում է: 2014 թվականին Իրանում հաշվվում էր գրեթե 22 հազար բանտարկյալ:

Նմանատիպ նյութեր