211652_close_icon
views-count20489 դիտում article-date 13:39 18-09-2015

Լեռնային Ղարաբաղում հանցավոր խմբավորումներ են գործում. Վահան Մարտիրոսյանի զառանցանքները՝ Բաքվում

Ադրբեջանի կողմն անցած «Ներազգային ազատագրական շարժում» կազմակերպության ղեկավար Վահան Մարտիրոսյանը Բաքվում խայտառակ հարցազրույց է տվել՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղում հանցավոր խմբավորումներ են գործում, հաղորդում է ադրբեջանական Apa գործակալությունը: «Այնտեղ իրոք բազմաթիվ խմբավորումներ կան, որոնք զբաղվում են ահաբեկչությամբ ու հանդիսանում են տարբեր քրեական իրադարձությունների մասնակիցներ: Այդ խմբավորումները հիմնականում կազմված են Իրաքից և Սիրիայից ժամանած մարդկանցից»,-ասել է Վ. Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նա իր կնոջ և երեխայի հետ հասել է Ադրբեջան և քաղաքական ապաստան խնդրել ադրբեջանական իշխանություններից, «որպեսզի ապահովի իր և իր ընտանիքի անվտանգությունը»:

Նմանատիպ նյութեր