211652_close_icon
views-count972 դիտում article-date 18:47 18-09-2015

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության անդամ երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների բյուրոյի նիստին

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության անդամ երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը: Ողջույնի խոսքով դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր են և խթանում են տեղական և տարածքային իշխանության մարմինների միջև փոխհործակցությունը։ Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում համագործակցությանը՝ նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը: Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր նախագծերի շրջանակներում արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով. «2009թ.-ից ի վեր Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանները ակտիվ համագործակցել են «Եվրոկովկաս» եվրոտարածաշրջանային նախագծի շրջանակներում: Վերջինս միտված է խթանելու միջսահմանային համագործակցությունը ու հնարավորություն է ընձեռում տեղական իշխանություններին ուղիներ փնտրելու ընդհանուր տարածաշրջանային տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար: «Մենք նաև արժևորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը Հայաստանում տեղական ժողովրդավարությունը խթանելու և ամրապնդելու գործում։ Դիտարկում ենք համագործակցությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում, մասնավորապես՝ միջսահմանային համագործակցությունը՝ որպես հարևան երկրների հասարակությունների միջև կամուրջներ հաստատելու և տարածաշրջանային կայունությունը և կայուն զարգացումը խթանելու անհրաժեշտ միջոց»,_ ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նմանատիպ նյութեր