211652_close_icon
views-count10676 դիտում article-date 10:35 19-09-2015

Արթուր Աբրահամը ամուսնացե՞լ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՝ մի քանի օր առաջ տեղի է ունեցել գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հարսանեկան արարողությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն ամուսնացել է հայուհու հետ, ով ՀՀ-ում է բնակվում՝ Նոր-Նորքում: Արթուրի ընտրյալի անունը Մերի է, ով հասարակ ընտանիքի աղջիկ է: Հարսանեկան արարողությունն առանց ավելորդ աղմուկի է անցկացվել, ընկերական շրջապատում, այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվել, որ ամուսնությունն հույժ գաղտնի է պահվում: Ի դեպ, զույգի նշանադրությունը տեղի է ունեցել նախորդ տարի՝ կրկին նեղ շրջանակներում: Աբրահամի խոսնակ Սիրան Գրիգորյանը, սակայն, հերքել է այս տեղեկությունը»:

Նմանատիպ նյութեր