211652_close_icon
views-count1582 դիտում article-date 11:15 19-09-2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Իտալիայի Ֆորլի քաղաքում

Սեպտեմբերի 16-ին Իտալիայի Ֆորլի քաղաքի Սան Դոմենիկո համերգասրահում կայացավ Էմիլիա Ռոմանիա երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախմբի ելույթով: Համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը նախքան համերգը հանդիպում էր ունեցել Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյի հետ և քննարկել տեղական ինքնակառավարման մակարդակով հայ-իտալական կապերը զարգացնելու հնարավորությունները: Համերգի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Սարգիս Ղազարյանը և Ֆորլիի քաղաքապետ Դավիդե Դրեյը: Դեսպանը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր բարեկամության, իտալահայ համայնքի մասին: Քաղաքապետ Դավիդե Դրեյն իր ելույթում կարևորեց ցեղասպանությունների կանխարգելումը՝ այդ նպատակով անհրաժեշտ համարելով հիշողության պահպանումը: Համերգում հնչեցին հայ և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ: Համերգին ներկա էին փառատոնի ղեկավար Մասսիմո Մերչելլին, Ֆորլիի քաղաքական, մշակութային ու հասարակական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց տվեց RAI հանրային հեեռուստատեսության նահանգային ծառայությանը: Համերգը լայնորեն լուսաբանվեց իտալական մամուլում: [img]/ups/images/0720904001442645906956791.jpg[/img]

Նմանատիպ նյութեր