2668 դիտում
11:27 19-09-2015
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո 2015» ցուցահանդեսի բացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի «Երևան Էքսպո» կենտրոնում «Արմենիա էքսպո 2015» ամենամյա ցուցահանդեսի բացմանը:
Տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական այդ ցուցահանդեսն արդեն 15-րդ տարին մեկ հարթակի վրա է հավաքում խոշորագույն հայրենական արտադրողներին (ավելի քան 100 ընկերությունների, ասոցիացիաների, միությունների և կազմակերպությունների) և արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերին: Ցուցահանդեսը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց արտադրանքը, գտնելու շահավետ գործընկերներ կամ օտարերկրյա ներդրողներ (մասնակից երկրները` Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Իրան, Լիտվա, Լեհաստան), ինչպես նաև նպաստում է հաջող մարքեթինգի իրականացմանը, ինչպես նաև օգնում է մասնագետներին և գործարարներին` ծանոթանալու արդյունաբերական արտադրության ոլորտների վերջին զարգացումներին, տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:
Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել հայրենական արտադրողների, արդյունաբերության ոլորտի ձեռնարկատերերի կողմից ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1845 դիտում
13:02 03-10-2014
Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը. ֆոտոշարք
21817 դիտում
14:46 29-09-2017
Նախագահը ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2017» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր