211652_close_icon
views-count1611 դիտում article-date 13:01 19-09-2015

Քաղաքացին հայտնել է, որ հարկադիր կատարողը առանձնապես խոշոր չափերով խարդախություն է կատարել. ՀՔԾ

Քաղաքացի Անուշ Ու.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր փեսայի գործընկեր, ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակից Տիգրան Խ.-ին, 2013 թվականի մայիսին և 2015 թվականի փետրվարին, վաճառել է իրեն պատկանող «Վազ 2107» մակնիշի 1 և «Հյունդայի Էլանտրա» մակնիշի 2 ավտոմեքենա, սակայն, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ հափշտակել է վաճառքից գոյացած գումարը՝ պատճառելով իրեն ընդհանուրը 5 մլն. 500 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս: ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր