211652_close_icon
views-count6224 դիտում article-date 16:39 19-09-2015

Ադրբեջանցի օլիգարխ՝ Ալիևի նախկին խնամի Աղալարովը պատմել է, թե որքան մտերիմ է ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ

Crocus Group ընկերության նախագահ, ադրբեջանցի հայտնի օլիգարխ, միլիարդատեր Արազ Աղալարովը ռուսական «Комсомольская правда» թերթին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպիսի մտերիմ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահի թեկնածու, միլկիարդատեր Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով՝ ինքը Թրամփին հանդիպել է 2013 թվականին «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում և այդ օրվանից ընկերական հարաբերությունների մեջ է ամերիկացու հետ: Նա պատմել է, որ Թրամփի հետ մտերիմ է նաև իր որդին՝ Էմին Աղալարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դստեր նախկին ամուսինը: Հիշեցնենք, որ 2016 թվականին ԱՄՆ-ում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Հանրապետական Թրամփը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Իրանի հետ միջուկային հարցով կնքված գործարքին:

Նմանատիպ նյութեր