2347 դիտում
20:22 19-09-2015
Միջազգային հեղինակավոր կազմակերպությունը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին և պահանջում ազատ արձակել բռնության ենթարկված լրագրողներին
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) կազմակերպությունը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանցի երիտասարդ լրագրող Շիրին Աբասովին կալանավայրում առանց կապի միջոցի երկու օր պահելու կապակցությամբ։ Աբասովը լրագրող է Բեռլինում հիմնադրված «Մեյդան» հեռուստաընկերությունում, որը լուսաբանում է ադրբեջանական իրադարձությունները, և Ադրբեջանի կառավարության կողմից իրականացվող հետապնդումների վերջին թիրախն է:
Լրագրողը անհետացել էր սեպտեմբերի 16-ին, Բաքվում, համալսարան գնալիս: Փաստաբանին իրավապահները թույլ չեն տվել հանդիպել իր պաշտպանյալին: Նա կարծիք է հայտնել, որ Աբասովը բերման է ենթարկվել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության կողմից: «Մեյդան TV»-ի մյուս լրագրողը` Այթաջ Ահմեդովային, նույնպես առևանգել էին, հարցաքննել ու ազատ արձակել:
«Մենք շատ անհանգստացած ենք, որ Շիրին Աբասովը զրկված է հաղորդակցման իրավունքից: Վստահ ենք` Աբասովը վտանգի մեջ է և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան։ Ադրբեջանի իշխանությունները չեն կարող շարունակել ապօրինի մեթոդներ կիրառել երկրում մնացած մի քանի անկախ լրագրողների նկատմամբ ու մնալ անպատժելի»,- հայտարարել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջոհան Բիհրը (Johann Bihr)։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1027 դիտում
21:58 18-01-2025
Ադրբեջանում զանգվածային անկարգություններ են․ կան ձերբակալվածներ
595 դիտում
21:35 18-01-2025
Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս
616 դիտում
19:48 18-01-2025
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի իրավունքների պահպանմանը