211652_close_icon
views-count2370 դիտում article-date 21:00 19-09-2015

Արմավիրում նախարարը հետևել է խաղողի մթերումների ընթացքին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզում գտնվող մի շարք գինու և կոնյակի գործարաններ` խաղողի մթերումների գործընթացին անձամբ հետևելու նպատակով: Նախարարը մասնավորապես եղել է Պռոշյանի կոնյակի և Իջևանի գինու, կոնյակի գործարանների Արմավիրի մասնաճյուղերում, ինչպես նաև «Սամկոն» կոնյակի գործարանում: Բոլոր ընկերություններում նախարարին հավաստիացրել են, որ խաղողի մթերումների գործընթացը ընթանում է սահուն կերպով, առանց խոչընդոտների, և գյուղացիական տնտեսություններն այս առումով մտագոհություններ չպետք է ունենան:

Նմանատիպ նյութեր