1795 դիտում
23:00 19-09-2015
ԼՂՀ ՊԲ-ում կայացել է երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն
Սեպտեմբերի 15-ից 19-ը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ղեկավարությամբ, բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի հետ անց է կացվել երկաստիճան քառափուլ հրամանատարաշտաբային զորավարժություն, որին ներգրավված էին մասնակից զորամասերի հրամկազմը, շտաբները, ղեկավարման և ապահովման մարմինները, տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
Հրամանատարաշտաբային զորավարժությունների ժամանակ պայմանականորեն իրականացվեցին այնպիսի կարևոր գործողություններ, ինչպիսիք են իրադրության գնահատումը և ռազմական արվեստի տառին ու ոգուն համահունչ մարտական որոշումների ընդունումը, արագորեն փոփոխվող իրավիճակներում կողմնորոշումը, ենթակա անձնակազմին խնդիրների առաջադրումը, մարտի անընդհատ ղեկավարման ապահովումը, աշխատանքը տեղանքում և մանրակերտի վրա, արդյունավետ փոխգործակցության կազմակերպումը և հարակից այլ միջոցառումներ:
2015թ. բանակի պատրաստության պլանով նախատեսված հրամանատարաշտաբային զորավարժությունները փաստեցին, որ մասնակից զորամասերը և հանրապետության ռազմապաշտպանական համակարգը առհասարակ, ունակ են արագ և արդյունավետ կերպով արձագանքել ստեղծված իրավիճակին, գործել գրագետ և ներդաշնակված, ընդունել և իրագործել հաղթական արդյունքի տանող որոշումներ:
Նմանատիպ նյութեր
8750 դիտում
12:18 23-06-2018
Արցախում երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացվել
2791 դիտում
09:44 12-09-2014
Հրամանատարաշտաբային զորավարժություն «Արզնի» օդանավակայանի տարածքում. Ֆոտոռեպորտաժ և տեսանյութ
3339 դիտում
20:48 23-11-2016
ՀՀ ՊՆ 3-րդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում