ՄԱԳԱՏԷ-ն և Իրանը պատրաստվում են շարունակել համագործակցությունը
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Յուկիա Ամանոն շաբաթ մեկնում է Թեհրան՝ Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով: Այս մասին նշվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է Interfax-ը:
Ըստ հաղորդագրության, հանդիպման հիմնական թեման ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի համագործակցության շարունակելն է լինելու, ինչպես նաև իրանական միջուկային ծրագրին առնչվող հարցեր:
Օրեր առաջ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին իրանական հեռուստատեսության եթերում տեղեկացրել էր, որ Ամանոն Թեհրանում կմիանա ՄԱԳԱՏԷ-ի խմբին: