211652_close_icon

Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասին

views-count2128 դիտում article-date 20:51 10-04-2025
Իրանը դիտարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե այլ երկրների սպառնալիքները շարունակվեն, հինգշաբթի ասել է Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։

«Շարունակական արտաքին սպառնալիքները և Իրանի դեմ ռազմական հարվածի համար պայմանների ստեղծումը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների, ինչպիսիք են՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսումը երկրից և գործակալության հետ համագործակցության դադարեցումը»,- գրել է Շամխանին X սոցիալական ցանցում։

Խորհրդականը հավելել է, որ Իրանը կարող է նաև հարստացված նյութեր տեղափոխել անվտանգ, գաղտնի վայրեր:

Նմանատիպ նյութեր