211652_close_icon

«Սպարտակն» առանց Մովսիսյանի ջախջախվեց Կրասնոդարում. տեսանյութ

views-count1798 դիտում article-date 12:41 20-09-2015
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Կրասնոդարում 0:3 հաշվով պարտվեց «Կուբանին»: Նշենք, որ սա «Կուբանի» առաջին հաղթանակն էր առաջնությունում և առաջին հանդիպումը՝ առանց նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Խոխլովի: Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով բաց թողեց հանդիպումը, իսկ Արազ Օզբիլիզը 2-րդ խաղակեսի 68-րդ րոպեին խաղադաշտ մտավ: Այս պարտությունից հետո «Սպարտակը» 16 միավորով 3-4-րդ տեղերն է բաժանում «Զենիթի» հետ, որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Ռուսաստանի առաջնություն, 9-րդ տուր «Կուբան» - «Սպարտակ»՝ 3:0 Խուբուլով, 9, Մելգարեխո, 36, Իգնատև, 87
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր