Իրանը և ԱՄՆ-ն թշնամական հարաբերությունները նվազեցնելու առաջին քայլը կատարել են. Հասան Ռուհանի
ԱՄՆ-ն և Իրանը կատարել են առաջին քայլերը, որոնք ուղղված են փոխադարձ թշնամական հարաբերությունների նվազեցմանը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան CBS News-ին տված հարցազրույցում:
«Կարևոր է այն, թե ինչ ուղղությամբ ենք ընթանում մենք՞. շարժվում ենք թնշամանքի ուժեղացմա՞ն, թե՞ դրա նվազեցման ուղղությամբ: Ես գտնում եմ, որ մենք կատարել ենք թնշամանքի նվազեցմանն ուղղված առաջին քայլերը»,-ասել է Ռուհանին՝ ընդգծելով, որ դա եղել է հուլիսի 14-ին միջազգային «վեցյակի» ներկայացուցիչների հետ Իրանի միջուկային հարցով համաձայնագրի ստորագրումը:
Նրա խոսքով՝ չնայած ձեռք բերված համաձայնություններին, ամերիկյան-իրանական հարաբերություններում առկա տարաձայնությունները և վստահության բացակայությունը շատ շուտ չեն վերանա: