211652_close_icon
views-count2412 դիտում article-date 12:34 21-09-2015

Ադրբեջանում վերջին 1 շաբաթում թվով 3-րդ դպրոցականն է ինքնասպանություն գործել

Ադրբեջանում վերջին 1 շաբաթվա ընթացքում 3-րդ դպրոցահասակ երեխան է վերջ տվել կյանքին: Սեպտեմբերի 20-ին Բաքվի բնակիչ, 14-ամյա Նազրին Ռահման գըզը Մամեդովան ցած է նետվել շենքի 5-րդ հարկից, որտեղ բնակվում էր: Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն չեն կարողացել փրկել կյանքը: Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի Իսմայիլի շրջանում 12-ամյա տղա էր ինքնակախաղանի միջոցով վերջ տվել կյանքին: Իսմեթը, ինչպես պնդել էին նրա հարևանները, կախվել էր այն բանի պատճառով, որ ծնողները հրաժարվել էին նրա համար գնել դպրոցական նոր պայուսակ և վերնաշապիկ: Սակայն երեխայի ծնողները հակառակն էին պնդում, որ գնել են այն ամենը, ինչ անհրաժեշտ էր նրան՝ դպրոց հաճախելու համար: Մեկ այլ դեպք տեղի էր ունեցել Ջալիլաբադի շրջանում: Նշված շրջանի 12-ամյա մի երեխա կախվել էր իր տան բակում:

Նմանատիպ նյութեր