211652_close_icon
views-count2996 դիտում article-date 13:22 14-03-2015

Հակառակորդը վերջին շաբաթում 18.000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ. ԼՂՀ ՊՆ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց: Հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը կիրառել է նաև 60մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր