211652_close_icon
views-count1615 դիտում article-date 16:47 21-09-2015

Պեկինում վազքի մարաթոնի ժամանակ 7 մարդ է մահացել սրտի կաթվածից

Պեկինում վազքի միջազգային մարաթոնի ժամանակ երեկ 7 մարդ սրտի կաթված է ստացել և մահացել, հաղորդում է The South China Morning-ը: Մարաթոնին մասնակցել է շուրջ 30 հազար մարդ: Պեկինի հիվանդանոցներ են սրտի կաթվածով տեղափոխվել 6 վազորդներ և մի պաշտոնյա, ով հետևելիս է եղել մարաթոնին: Նրանցից ամենափոքրը 30 տարեկան էր: Նշվում է, որ մարաթոնի անցկացման օրը Պեկինում գրանցվել է օդի աղտոտվածության չափազանց բարձր մակարդակ և այնուամենայնիվ, մարաթոնն անցկացվել է: Իսկ մարաթոնի մասնակցիներից շատերը եղել են դիմակներով:

Նմանատիպ նյութեր