ԱՄՆ-ում դպրոցական ավտոբուս է վթարվել. կա 26 վիրավոր
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում դպրոցական ավտոբուս է վթարվել, ինչի հետևանքով կա 26 վիրավոր: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոբուսի ուղևորները եղել են ոչ թե դպրոցականներ, այլ բանվորներ, ում տեղափոխել են աշխատանքի վայր դպրոցական հին ավտոբուսով:
Վթարի մասին այլ մանրամասներ դեռ չկան: