211652_close_icon
views-count21435 դիտում article-date 21:03 21-09-2015

Երևանում բախվել են 25-ամյա վարորդի BMW-ն ու 16-ամյա աղջկա մոտոցիկլետը. մատուցողուհի մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Տերյան և Արամի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Այգեստան փողոցի 9 շենքի բնակիչ, 25-ամյա Անդրանիկ Սիմոնյանի վարած BMW մակնիշի 34 SD 854 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի թիվ 44 շենքի բնակչուհի, 16-ամյա Ինեսա Ստեփանյանի վարած DAICHI մակնիշի AA 406 համարանիշի մոտոցիկլետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյյանը, վթարի հետևանքով մոտոցիկլավար Ի. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Կարեն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` մոտոցիկլավար Ի. Ստեփանյանը աշխատում է Երևանում գործող ռեստորանային համալիրներից մեկում` որպես մատուցողուհի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր