6731 դիտում
08:39 22-09-2015
Նոր մանրամասներ Բաղանիս գյուղում ավազակային հարձակման դեպքից. «Իրավունք»
«Իրավունքը» գրում է. ««Իրավունքն» իր անցած համարում անդրադարձել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում օրերս ավազակային հարձակման դեպքին։ Հիշեցնենք, հանցագործներն ատրճանակով և դանակով զինված հարձակվել էին նշված գյուղի բնակիչ Արարատ Հարությունյանի տան վրա, տանտերերին ծեծել և ունեցած-չունեցածը տարել։ Եվ ահա դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ մեզ հետ զրույցում ներկայացրեց ավազակային հարձակման ենթարկված ընտանիքի որդին՝ Նորայրը:
Նախ պետք է ասեմ, որ չափազանցված են մամուլում տեղ գտած լուրերն այն մասին, որ հարձակվողները ծնողներիս ծեծել են։ Ծեծ, որպես այդպիսին, չի եղել։
Հանցագործները տուն ներխուժել են լուսադեմին, զենքի սպառնալիքով կապկպել են ծնողներիս, այնուհետև բառիս բուն իմաստով սրբել ողջ տունը։ Հանցագործները մերոնց բղավոցներին ի պատասխան՝ անընդհատ կրկնել են. «Ձեններդ չլսենք, թե չէ... սուս մնացեք, տենանք՝ ինչ ենք անում, թողենք, գնանք»։ Մինչ օրս ծնողներս շոկից դուրս գալ չեն կարողանում, անընդհատ վախը սրտներում է։ Նման դեպք մեր գյուղում չի եղել, սա նախադեպը չունեցող ավազակային հարձակում էր՝ սահմանամերձ գյուղում»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1807 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»