1498 դիտում
14:51 23-09-2015
Կայացել է ԵՄ «Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրի ավարտական սեմինարը
Սույն թվականի սեպտեմբերի 18-20-ը ՀՀ բնապահպանության նախարարության <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն ՊՈԱԿ-ի <<Զիկատար>> ուսումնական կենտրոնում կայացել է Եվրամիության միջսահմանային համագործակցության <<Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի>> շրջանակներում իրականացվող <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների աշխատակիցներ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:
Զեկույցներով հանդես են եկել <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ազգային համակարգող Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «Զանգեզուր>> կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:
Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան` <<Բնապահպանական խնդիրների վերհանումը և լուսաբանումը լրատվամիջոցներում>> թեմայով: Միջոցառման շրջանակներում սեմինարի մասնակիցները իրականացրել են ծառատունկ <<Զիկատար>> ուսումնական կենտրոնի հարակից տարածքում:
Նմանատիպ նյութեր
11218 դիտում
21:28 28-06-2017
Մեկնարկում է «Երևան Քարտ» ծրագիրը՝ ձևավորելու նոր խոսք զբոսաշրջության մեջ` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան