2934 դիտում
16:45 23-09-2015
Թբիլիսիում տրվել է «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում» ծրագրերի մեկնարկը
Ս. թ. սեպտեմբերի 18-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ տարածաշրջանային համաժողով, որտեղ պաշտոնապես տրվեց Եվրոպական Միության՝ Արևելյան գործընկերության «Մշակույթի և ստեղծարարություն» և Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացվող «Համայնքի կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում» (COMUS) ծրագրերի մեկնարկը:
Համաժողովին ներկա էին Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի մշակութային ծրագրերի համակարգողները, «Համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպության» ներկայացուցիչներ, Բրիտանական խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների, վերոհիշյալ ծրագրերին միացած 6 երկրների` Հայաստան, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ադրբեջան, պետական այրեր, ծրագրերում ընդգրկված պատմական քաղաքների քաղաքապետեր, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Համաժողովին մասնակցում էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը և Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Համաժողովում ներկայացվեցին Արևելյան գործընկերության երեք հիմնական մշակութային ծրագրերը` «Մշակույթ և ստեղծարարություն», COMUS և «Ստեղծագործ Եվրոպա»:
Մշակույթի և ստեղծարարության ծրագիրը ներկայացրեց ծրագրի ղեկավար Թերի Սանդելը. ծրագրի նպատակն է աջակցել մշակութային ու ստեղծագործական ոլորտների՝ կայուն մարդասիրական, սոցիալական և տնտեսական զարգացմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մենեջեր Ռոբ Վան Լերսելը ներկայացրեց ծրագիրը, որի նպատակն է պաշտպանել, զարգացնել և խթանել եվրոպական մշակութային ու լեզվական բազմազանությունը, ինչպես նաև հանրահռչակել Եվրոպայի մշակութային ժառանգությունը:
COMUS ծրագրի նպատակների, առաջնահերթությունների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ հանդես եկավ ծրագրի պատասխանատու Ֆիլիպ Շտեյնը:
COMUS ծրագիրը կառուցված է Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության քաղաքականության գերակայությունների վրա, Արևելյան գործընկերության (2015-2020 թթ.) ծրագրի համատեքստում` միտված Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի հետ համագործակցային գործունեության աշխուժացմանը: Ծրագրի գործընկերն է «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպությունը:
2015 թվականին ՀՀ մշակույթի նախարարության համակարգմամբ Հայաստանը միացել է COMUS ծրագրին:
COMUS ծրագիրը համարվում է Կիևյան նախաձեռնության շրջանակում իրականացված «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի շարունակությունը. Եվրոպական Խորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ նախագիծ էր, որը քաղաքների վերափոխման գործընթացներին վերաբերող քննարկումների և որոշումների ընդունման բոլոր փուլերում ընդգրկում էր հանրությանը, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը: Ծրագրի նպատակն էր բացահայտել մշակութային ժառանգության առկա ռեսուրսները, խթանել հանրային ներգրավվածությունը:
ՀՀ վարչապետի 2010 թ. հունիսի 2-ի N 398-Ա որոշմամբ ձևավորվել էր պիլոտային ծրագիրը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարարության նախագահությամբ, ՀՀ տարածքային կառավարման, քաղաքաշինության, էկոնոմիկայի, բնապահպանության, արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ծրագրում ընդգրկված էին Հայաստանի 10 պատմական համայնքներ (Ալավերդի, Աշտարակ, Գնիշիկ/Եղեգիս, Գորիս, Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Նորատուս, Օշական, Էջմիածին): Ծրագրի շրջանակում կազմվեցին «Ժառանգության գնահատման զեկույցը», «Ազգային բրոշյուրը», 5 պատմական քաղաքների համար մշակվեցին քաղաքաշինական տեխնիկական փաստաթղթեր:
COMUS ծրագիրը միտված է պատմական քաղաքների համայնքների և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ քաղաքաշինական ռազմավարությունների զարգացմանը: Այն համագործակցության հարթակ է Արևելյան գործընկերության երկրների համար:
Ծրագրի տևողությունը 30 ամիս է՝ 6 երկրների պիլոտային քաղաքների մասնակցությամբ: Նախագիծը խրախուսում է ունենալ նաև «Ասոցացված քաղաքներ»` առանց պարտավորությունների գործընթացներին մասնակցելու նպատակով: Արդյունքում ստեղծվելու է պատմական քաղաքների ցանց ինչպես յուրաքանչյուր մասնակից երկրում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Հաստատվել է ծրագրի 10 պիլոտային քաղաք, Հայաստանը ներկայացրել է Գյումրի և Գորիս քաղաքները: Ծրագրի ձևաչափի համաձայն` առաջիկայում պիլոտային քաղաքների համար կմշակվեն քաղաքաշինական ելակետային փաստաթղթեր, յուրաքանչյուր քաղաքի համար կմշակվեն մշակութային ժառանգության պահպանության գործում հասարակության ակտիվ մասնակցությունն ապահովելու և ժառանգությունը` որպես համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման հենք դիտարկելու նոր մոտեցումներ:
Համաժողովի ընթացքում COMUS ծրագրի իրականացման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և Եվրոպայի Խորհրդի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր:
Համաժողովին Գյումրի և Գորիս քաղաքները ստացան Համաշխարհային ժառանգության կազմակերպության դիտորդ-անդամի վկայական:
Նմանատիպ նյութեր
16071 դիտում
09:44 18-01-2018
Քաղաքացիներին տրվող վարկերի տոկոսները կբարձրանան. «Հայկական ժամանակ»
886 դիտում
18:24 08-07-2022
Տարեսկզբից «e-Permits» համակարգով տրվել է քաղաքաշինական 1480 թույլտվություն
2117 դիտում
10:53 16-11-2016
«Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակի» գործունեությունը կդադարեցվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
775 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
646 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
445 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը